Նրանք սովոր են իրենց փորը լցնել մարդկային մսով. «վամպիրների պարահանդեսը» մոտենում է ավարտին. Պուտին

Մանրամասներ
պուտին

Արևմտյան երկրների, այսպես կոչված, «էլիտաները», որոնք սովոր են «մարդու մսով լցնել իրենց որովայնը», պետք է գիտակցեն, որ «վամպիրների պարահանդեսը» մոտենում է ավարտին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է լրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ այդ վերնախավերը դարեր շարունակ «մակաբույծ են եղել այլ ժողովուրդների վրա»՝ շահագործելով Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրներն ու ժողովուրդներին, իսկ այժմ փորձում են սառեցնել իրերի գոյությունը միջազգային հարաբերություններում։

«Դարեր շարունակ նրանք սովոր են իրենց փորը լցնել մարդկային մսով, իսկ գրպանները՝ փողով։ Բայց նրանք պետք է հասկանան, որ «վամպիրների պարահանդեսն» ավարտվում է»,- ասել է ՌԴ ղեկավարը։