Հայաստանը, որպես դաշնակից, լավ գիտի մեր դիրքորոշումը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Զելենսկու հավանական այցի մասին

Մանրամասներ
զախարովա զելենսկի

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությանն այն մասին, որ  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է Հայաստան այցելել:

«Հայաստանը, որպես դաշնակից, լավ գիտի մեր դիրքորոշումը Կիևի ռեժիմի նկատմամբ»,- ասել է Զախարովան։

Այցի մասին տեղեկությունները չեն հաստատել և չեն հերքել ո՛չ Կիևը, ո՛չ Երևանը: Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները պետք է առաջինը մեկնաբանեն այդ հաղորդագրությունները։