Մինեսոտայում փոխհրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել, կան վիրավորներ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ Մինեսոտա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է երկու ոստիկան և մեկ հրշեջ, կան վիրավորներ։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում հայտնել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը։

«Սարսափելի լուրեր Բերնսվիլից: Վտանգի տակ գտնվող ընտանիքի մասին ահազանգին արձագանքելիս երկու ոստիկան և մեկ հրշեջ են զոհվել», - գրել է Ուոլցը։

Նահանգապետի խոսքով՝ հրաձգության հետևանքով ևս մի քանի ոստիկան վիրավորում են ստացել։

Ավելի վաղ տեղի իրավապահները հայտնել էին, որ ոստիկաններն ու փրկարարներն ահազանգով ժամանել են Բերնսվիլ քաղաքի առանձնատներից մեկը, որտեղ զինված հանցագործը պատսպարվել է՝ պատանդ վերցնելով ամբողջ ընտանիքին։

Ոստիկանների ժամանումից հետո փոխհրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով սպանվել է նաև ենթադրյալ հանցագործը։