Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյան մեքենան վթարի է ենթարկվել, բայց ոչ ոք չի տուժել։ Այս մասին պետության ղեկավարը հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակցին։
«Ես աշխատանքային ուղեւորություն էի կատարում դեպի շրջաններից մեկը։ Հանդիպակաց գծի մեքենան բախվեց ուղեկցող մեքենային, որը գալիս էր իմ մեքենայի հետեւից։ Ոչ ոք չի տուժել, վթարի հանգամանքները կպարզի ոստիկանությունը»,- ասել է Դոդոնը։
0Comments