ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների նոր ուսումնասիրության համաձայն, հոգեկան առողջության աջակցությունն ու բարելավումը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի դեռահասների շրջանում հոգեակտիվ նյութերի օգտագործման վրա։
Հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ կապված խանգարումների բուժում անցնող դեռահասներին խնդրել են նշել թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործման իրենց դրդապատճառները: 2014-ից 2022 թվականներին հավաքվել է շուրջ 9500 պատասխան:
Ամենատարածված պատճառը, ըստ դեռահասների, որի համար նրանք դիմել են թմրամիջոցների և ալկոհոլի, եղել է իրենց աշխույժ, հանգիստ կամ թուլացած զգալու ցանկությունը, ընդ որում հարցվածների գրեթե երեք քառորդը նշել է հենց այս պատճառները: Մյուս գլխավոր պատճառները կապված են եղել սթրեսի դեմ պայքարելու մեթոդների հետ. 44%-ն ասել է, որ օգտագործում է այդ նյութերը, որպեսզի դադարի անհանգստանալ առկա խնդրի մասին կամ մոռանալ վատ հիշողությունները, իսկ 40%-ը նշել է, որ օգտագործել է դրանք՝ դեպրեսիան կամ տագնապը հաղթահարելու նպատակով։
Դեռահասների մոտ կեսը հայտարարել է նաև, որ հոգեակտիվ նյութերն օգտագործում է զվարճանալու կամ փորձարարության համար, իսկ հինգից երկուսից ավելին ասել է, որ օգտագործում է դրանք ավելի լավ քնելու կամ ավելի արագ քնելու համար:
Ըստ Կենտրոնների զեկույցի, նյութերի օգտագործումը հաճախ սկսվում է դեռահաս տարիքում, ինչը կարող է երեխաներին ենթարկել մահացու գերդոզավորման և խանգարումների վտանգին՝ կապված հասուն տարիքում թմրանյութի օգտագործման հետ: Այն կարող է նաև բացասաբար ազդել ուղեղի զարգացման վրա:
ԱՄՆ-ում երեխաների հոգեկան առողջությունը վերջին տարիներին դարձել է առանցքային խնդիր: Երիտասարդության առողջության պահպանման ոլորտում երեխաների և դեռահասների հոգեկան առողջության պահպանման արտակարգ իրավիճակ է հայտարարել 2021 թվականին, իսկ ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժ Վիվեկ Մուրթին երիտասարդների հոգեկան առողջությունն առանցքային առաջնահերթություն է անվանել:
0Comments