Նոյեմբերի 2-ին ուղեվարձը միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով վճարելու տարբերակով հավաքագրվել է 23,192,300 դրամ. քաղաքապետի խոսնակ

Մանրամասներ
ավտոբուս

Նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23,192,300 ՀՀ դրամ, որից 5,083,700-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Իսկ դրա նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչև նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 250 000 ՀՀ դրամ։ Հիշեցնեմ, որ մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով», – նշել է Կոստանյանը։