ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. «Եթե մեղադրվում է և կա բողոք, համաներումը չպիտի տարածվի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ոստիկանապետի առարկությանը, որ ՊՊԾ գունդը գրաված մարդկանց վրա համաներումը չտարածվի, Արտակ Զեյնալյանն ասաց, որ բացառությունները նախատեսված են օրենքով:
Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ կողմ է զոհվածների հարազատների կարծիքին՝ «Սասնա ծռերին» համաներմամբ ազատելու վերաբերյալ։ Որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ նա դիրքորոշում էր հայտնել, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև:
0Comments