Կրծքի չափսի փոքրացումը կդառնա 2024 թ-ի ամենատարածված կոսմետիկ պրոցեդուրան

Մանրամասներ
սիրուն աղջիկ սեքս կուրծք մերկ կրծքի չափ

Կրծքի փոքրացումը 2024 թվականին կդառնա ամենատարածված կոսմետիկ պրոցեդուրան, եւ նախապատվությունը կտրվի ձեւին, ոչ թե չափսին, ասում է պլաստիկ վիրաբույժ Մարկ Պասիֆիկոն՝ Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայի նախագահը, որին մեջբերում է Daily Mail-ը։

Երբեմնի բաղձալի D չափսը այժմ, կարծես, զիջում է իր դիրքերը երիտասարդ կանանց շրջանում, չնայած՝ վերջին տարվա ընթացքում Z սերնդի հաճախորդների կողմից մեծ պահանջարկին:

Երբ Քայլի Ջեններն ասաց, որ ափսոսում է կրծքի մեծացման համար եւ կցանկանար «երբեք դա չանել», նրան աջակցեցին մի շարք կանայք:

Ոմանք խոսեցին իրենց իմպլանտների հեռացման մասին՝ հետեւելով այնպիսի հայտնիների օրինակին, ինչպիսիք են՝ Թորի Սփելլինը, Բլեք Չայնան եւ Քրիսի Թեյգենը:

Պասիֆիկոն կարծում է, որ միտումը կշարունակի աճել 2024 թվականին, ընդ որում հարուստ մարդիկ հիմնականում բողոքում են ցավից, որն առաջանում է մեծ իմպլանտների հետեւանքով, եւ երեխա ունենալուց հետո կրծքի վերականգնման դժվարությունից:

Բրիտանացի վիրաբույժը ակնկալում է նաեւ դեմքի եւ պարանոցի լիֆթինգի պահանջարկի աճ։

«Առանց պարանոցի լավ, ներդաշնակ բարելավման, դեմքի շտկումն այնքան լավ տեսք չի ունենա, որքան կարող էր, եւ չի երեւա սպասվածի պես  բնական»,-ասում է Պասիֆիկոն,-«Եթե ձեր դեմքը գեղեցիկ է, բայց պարանոցին կան թերություններ, ինչ-որ բան միշտ պակաս կլինի»:

Իդեալական աշխարհում կոսմետիկ վիրաբուժությունը չպետք է նկատելի լինի. հիվանդը պետք է «շատ բնական եւ շատ թարմ» տեսք ունենա:

1

1

1

1