Թեյլոր Սվիֆթի էֆեկտն իրական է։ Այն ամենը, ինչ փոփ աստղը հավանում է, դառնում է հայտնի։ Եթե նա կրում է ինչ-որ դիզայներական իր, այն գրեթե ակնթարթորեն վաճառվում է: Ոմանք կարծում են, որ նա օգնել է փրկել այնպիսի կազմակերպության, ինչպիսին NFL-ն է (մյուսներն ասում են, որ նա փչացնում է ամեն ինչ, ինչը եւս նրա ուժի մասին է խոսում)։ Նրա Eras Tour-ը զարկ տվեց ԱՄՆ-ի տնտեսությանը: Փորձագետները նշել են, որ դա կարող է ազդել 2024 թվականի նախագահական ընտրությունների վրա, գրում է Washington Post-ը։
Այսպիսով, մենք չէինք կարող չհետաքրքրվել երգչուհու նոր սիրելի կոկտեյլով: Սվիֆթը զվարճալի գիշեր է անցկացրել Chiefs WAG-ի իր գործընկերների (խաղացողների կանանց եւ ընկերուհիների) հետ Կանզաս նահանգի Լիվուդ քաղաքի Rye ռեստորանում: Հաղորդվում է, որ Սվիֆթի նախընտրած ըմպելիքը եղել է ֆրանսիական Blonde կոկտեյլը՝ պատրաստված ջինով, ֆրանսիական ապերիտիվ Lillet-ով, Սեն Ժերմեն լիկյորով (ամերիկյան գալլական ոճի ապրանքանիշ) եւ թուրինջի հյութով։ «Որքան մենք հասկացանք, սա նրա սիրելի կոկտեյլն է»,-ասել է ռեստորանի համասեփականատերը։
Թեեւ այս կոկտեյլը նորություն չէ, հեղինակը կասկածում է, որ այն ավելի ժամանակակից ծագում ունի՝ Սեն-Ժերմենի լիկյորը հայտնվել է միայն 2007 թվականին, իսկ դրանից հետո մեծ տարածում գտան էլիքսիրով բաղադրատոմսերը։ «Այն ժամանակ Սվիֆթը նույնիսկ խմելու տարիքում չէր, բայց հիմա, երբ նրա կարծիքը կարեւոր է Ամերիկայի համար, մենք մտածեցինք, որ ժամանակն է փորձել: (Տեսեք, թե նա ինչ ստիպեց մեզ անել, չէ՞:) Ամեն դեպքում, դա շատ ավելի գրավիչ էր թվում, քան այն ըմպելիքը, որը նա նախկինում նշում էր որպես իր ֆավորիտ՝ դիետիկ կոլան՝ օղիով»:
Կոկտեյլը շատ հեշտ է պատրասվում։ Ջինը եւ թուրինջի հյութը հեշտ է գտնել, բայց Lillet-ը, Սեն-Ժերմանը՝ ոչ այնքան: Ամեն դեպքում, ձեր ջանքերն ապարդյուն չեն լինի, նշում է բարմենը։
Արագ թափահարեք բոլոր բաղադրիչները սառույցով շեյքերում եւ լցրեք բաժակի մեջ: Պատրաստ է։ «Առաջին բանը, որ ես նկատեցի, այն էր, որ դա վարդագույնի, իսկապես, գեղեցիկ երանգ ունի՝ ավելի մոտ դեղձագույնին: Համը բարդ է՝ ցիտրուսային, ինչը թուրինջի շնորհիվ է, բայց նաեւ ունի ծաղկային նոտաներ՝ մյուս բաղադրիչների շնորհիվ: Այն զովացուցիչ ըմպելիք է եւ այնքան թունդ չէ, որքան նմանատիպ այլ կոկտեյլները: Ես նույնիսկ մտածեցի, որ կարելի է դրա մեջ գազավորված ջուր կամ փրփրուն գինի ավելացնել տոնական շեշտադրման համար:
Ինձ համար միակ թերությունն այն էր, որ այս կոկտեյլը մի քիչ քաղցր է, թեեւ ենթադրում եմ, որ եթե շշալցված հյութի փոխարեն թարմ հյութ օգտագործեի, այն ավելի թթու կստացվեր»:
Թեյլոր Սվիֆթի նոր սիրելի կոկտեյլը՝ French Blonde
Մանրամասներ
0Comments