Պենտագոնն առաջին անգամ բացահայտ մեղադրել է Իրանին՝ Կարմիր ծովում նավին հարվածելու մեջ

Մանրամասներ
պենտագոն

Շաբաթ օրը Հնդկաստանի ափերի մոտ խորտակված Ճապոնիային պատկանող քիմիական տանկերը հարձակման է ենթարկվել «Իրանից արձակված անօդաչու թռչող սարքի» կողմից, հայտնում է Պենտագոնը:

Սա առաջին դեպքն է, երբ Պենտագոնը բացահայտորեն մեղադրում է Իրանին նավերին   ուղղակի հարվածներ հասցնելու մեջ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ Իսրայելի պատերազմի սկսվելուց հետո։

Հնդկական օվկիանոսում շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում (06։00 GMT), նավի վրա զոհեր չեն եղել, ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

Նշվում է, որ հրդեհը մարվել է։

«ԱՄՆ զինվորականները կապի մեջ են նավի հետ, քանի որ այն շարունակում է շարժվել դեպի իր նպատակակետը՝ Հնդկաստան»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

Անօդաչու թռչող սարքի հարվածը տեղի է ունեցել Հնդկաստանի ափերից 370 կիլոմետր հեռավորության վրա:

ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է նաև, որ MV Chem Pluto-ն նավարկում է Լիբերիայի դրոշով և շահագործվում է հոլանդական կազմակերպության կողմից, թեև նավը պատկանում է ճապոնական ընկերությանը:

Ծովային անվտանգության Ambrey ընկերությունը ասել է, որ «քիմիական արտադրանքով տանկերը... կապված է եղել Իսրայելի հետ» և Սաուդյան Արաբիայից մեկնել է Հնդկաստան:

Կարմիր ծովում վերջերս հաճախակի են դարձել հարձակումները Իսրայելի հետ կապված նավերի վրա։ Եմենի հութիները ստանձնել են հարձակումների պատասխանատվությունը՝ բացատրելով իրենց գործողությունները որպես բողոք Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների դեմ։ Միաժամանակ նրանք ընդգծել են, որ այս հարցում  Իրանի օգնության «կարիքը չկա»։