Ուկրաինան ՌԴ-ին մեղադրել է կառավարության կայքերի վրա կիբերհարձակումների համար. «Մենք հստակ տեսնում ենք նրանց ձեռագիրը»

Մանրամասներ

ա

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կառավարության կայքերի վրա կիբերհարձակումների համար։

Ուրբաթ բրիտանական Sky News հեռուստաալիքին տված մեկնաբանությունում նա պնդել է, որ դրանք իրականացվել են «ռուս մասնագետների» կողմից։ 

«Մենք հստակ տեսնում ենք նրանց ձեռագիրը, այդ գործողությունները կատարվել են ռուս մասնագետների կողմից»,- ասել է նա։

Հարցին, թե Ռուսաստա՞նն է կանգնած հարձակումների հետևում, նա պատասխանել է, որ «99,9 տոկոսով վստահ է դրանում»:

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ուրբաթ հայտնել է, որ հետաքննում է անցած գիշեր մի շարք կառավարական, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության և կրթության նախարարության կայքերի վրա կատարված լայնածավալ հաքերային հարձակումը։