Մենք ունենք 2 խնդիր դեպի ԵՄ ճանապարհին. Մոլդովայի նախագահ

Մանրամասներ
մոլդովա

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ երկիրը կարևոր քայլ է կատարել դեպի եվրաինտեգրում, սակայն այժմ հանրապետության իշխանությունները պետք է կառուցեն եվրոպական պետություն, որն իսկապես հոգ է տանում քաղաքացիների մասին։

Դեկտեմբերի 14-ին ԵՄ գագաթնաժողովում որոշվել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ Եվրամիությանն ապագա անդամակցության շուրջ բանակցություններ սկսել։ Կիրակի օրն, այս առիթով, նախագահական նստավայրի դիմաց տեղի է ունեցել տոնական համերգ։

«Դեկտեմբերի 14-ին մենք կատարեցինք ևս մեկ կարևոր քայլ, հիմա մեզնից է կախված՝ ճանապարհը կարճ կլինի, թե երկար: Մենք երկու խնդիր ունենք՝ կառուցել եվրոպական պետություն, որը հոգ է տանում իր քաղաքացիների մասին, և եվրոպական հասարակություն, որտեղ մարդիկ ապրում են ներդաշնակ և հարգում են միմյանց», - ասել է Սանդուն հավաքվածներին:

Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ երկրներին և եվրոպական պատվիրակություններին, որոնք օգնեցին Մոլդովային ավելի մոտենալ նպատակին։