Կիևին ռազմական օգնության ֆինանսավորումը շարունակում է արգելափակված մնալ. Բորել

Մանրամասներ
բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հետևելով ԵՄ արտաքին գործերի նախարարության խորհրդի արդյունքներին, ասել է, որ Կիևին ռազմական օգնության ֆինանսավորումը մնում է արգելափակված, և ինքը սպասում է դրա վերաբերյալ որոշումներին դեկտեմբերի 14-15-ի գագաթնաժողովում։

Այս մասին հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Հիմա ժամանակը չէ թուլացնել Ուկրաինային աջակցությունը, ընդհակառակը, այժմ այն ուժեղացնելու ժամանակն է: Ուստի մեզ համար կարևոր է որոշում կայացնել խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության 8-րդ տրանշի վերաբերյալ, որը մնում է արգելափակված:

Ակնկալում եմ, որ այս հարցերը կբարձրացվեն այս շաբաթվա գագաթնաժողովում»,- ասել է նա։