Եվրամիությունը հավանություն է տվել Իրանի հետախուզական ծառայությունների և երկու իրանցիների նկատմամբ նոր՝ Թեհրանին մեղադրելով Եվրոպայի տարածքում ռեժիմի ընդդիմախոսների սպանություններ ծրագրելու մեջ:
Պատժամիջոցների մասին երեկ հայտարարել են ԵՄ պաշտոնյաները: Թեհրանը հերքել է մեղադրանքները` պնդելով, որ դրանք ուղղված են Իրանի և Եվրամիության միջև հարաբերությունները խաթարելուն:
Եվրամիության ներկայացուցիչը խոստացել է այսօր հրապարակել այն անձանց անունները, ում ակտիվները սառեցվել են և մուտքը ԵՄ երկրներ արգելվել է: Եվրամիությունը մեղադրում է նրանց Դանիայում, Հոլանդիայում և Ֆրանսիայում Իրանի իշխանության հակառակորդների դեմ հարձակումներ նախապատրաստելու մեջ:
0Comments