Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ «դեղին բաճկոնավորների» շարժումն արտացոլում է այն «վիթխարի կոլեկտիվ ձախողումը», որին ինքը նույնպես մասնակցություն է ունեցել: Այս դիրքորոշումը պետության ղեկավարը հայտնել է «Ժողովուրդը եւ նախագահը» գրքի հեղինակներին տված հարցազրույցում, որից փետրվարի 21-ին հատվածներ է բերել Agence France-Presse-ը։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Շատ մարդիկ ամաչում էին իրենց կյանքի, այն բանի համար, որ չեն կարող հասնել իրենց ցանկությունների կատարմանը՝ չնայած բոլոր ջանքերին: Այդ մենք ենք, որ պետք է ամոթ զգանք: Դա վիթխարի ընդանուր ձախողում է, որում կա մեղքի իմ բաժինը: Բայց ես դեռ երեք տարի ունեմ դա փոխելու համար»,-ասել է նա:
0Comments