Այսօր երեկոյան և գիշերը Հայաստանի առանձին շրջաններում ձյուն կգա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում (15-18մ/վրկ)։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր Երևանում թուլ ձյուն է սպասվում երեկոյան ժամերին և գիշերը։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +3–ից +5, իսկ գիշերը` -3-ից -5 աստիճանի սահմաններում։
0Comments