Բորիս Ջոնսոնը կարող է կրկին Մեծ Բրիտանիայի վարչապետ դառնալ. Daily Mail

Մանրամասներ
մեծ բրիտանիա

Բորիս Ջոնսոնը կարող է վերադառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին՝ Պահպանողական կուսակցության պատգամավորների հղացած զարմանալի ծրագրերի համաձայն։

Daily Mail տաբլոիդը զրուցել է մի քանի պահպանողական պատգամավորների հետ, որոնք կարծում են, որ նախկին վարչապետի վերադարձը միակ միջոցն է փրկելու իրենց կուսակցությունը ընտրություններում պարտվելուց:

Միևնույն ժամանակ, տաբլոիդն ընդգծում է, որ խորհրդարանականները խուճապի են մատնվել սոցհարցումների տվյալների պատճառով, որոնք ցույց են տալիս, որ Պահպանողական կուսակցության աջակցությունը նվազում է, և շատ ընտրողներ դիմում են Ռեֆորմների կուսակցությանը։

Մինչդեռ Ջոնսոնի խոսնակը չի մանրամասնել նրա քաղաքական հավակնությունների մասին։

«Բորիս Ջոնսոնը ներկայումս գիրք է գրում և աջակցում է կառավարությանը»,- ասել է նա։