Դեկտեմբերի 5-ին Երեւանում մեկնարկել է կոնֆերանս «Նոր տարածաշրջանային իրողություններ եւ «Խաղաղության խաչմերուկ» թեմայով։
Կազմակերպիչները տեղեկացրել են, որ միջոցառմանը կմասնակցեն հայ, իրանցի, հնդիկ, վրացի եւ թուրք փորձագետներ։
Կոնֆերանսի նպատակը տարածաշրջանի ներկա իրողությունների, փոխադարձ շահերի եւ տարածաշրջանային նախագծերի քննարկումն է։
Հաշվի առնելով Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նախատեսվում է քննարկումը կենտրոնացնել տարածշրջանի աշխարհաքաղաքականության, տնտեսական կապերի եւ հեռանկարային ենթակառուցվածքային նախագծերի վրա։
0Comments