Ստոլտենբերգը բացառել է ռազմադաշտում էական փոփոխությունները՝ Կիևին F-16-ների մատակարարման դեպքում

Մանրամասներ
նատօ

F-16-ների մատակարարումն Ուկրաինա «արծաթե փամփուշտ չէ», որը հիմնովին կփոխի իրավիճակը մարտադաշտում, դրանց մատակարարման ժամկետներն անհայտ են և կախված են օդաչուների պատրաստության ժամկետներից, մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ԱԳ նախարարների մակարդակով Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո։ Նա կոչ է արել «պատրաստվել երկար ու դժվարին մարտերի»։

Ստոլտենբերգը ողջունել է Ռումինիայում ուկրաինացի օդաչուների ուսումնական կենտրոնի ստեղծումը, որի հաջողությունից, ըստ նրա, կախված կլինի ինքնաթիռների մատակարարումը, որոնք արդեն պատրաստ են ուղարկել Նորվեգիան, Դանիան և Նիդեռլանդները։