Այո, նման խնդիր կա:
Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը վճարել է միլիոնավոր դոլարներ Ռուսաստանին սպառազինության համար, սակայն դրանք չի ստացել, նաեւ գումարը հետ չի ստացել:
Փաշինյանի խոսքով, տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով այդ խնդիրը կարել է լուծել. «Օրինակ, տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով ՌԴ-ին Հայաստանի ունեցած պարտքից նվազեցումը: Սա միակ տարբեռրակը չէ: Բայց այստեղ էլ ՌԴ-ն ինքը սպառազինության կարիք ունի եւ մենք այստեղ էլ տրամադրված ենք աշխատանքային եւ այդ քննարկումները հույս ունեմ կբերի կոնկրետ արդյունքների»,- ընդգծեց վարչապետը:
0Comments