Հայաստանը միշտ էլ կարողացել է նախկինում դիվերսիֆիկացնել ռազմամթերքի ու սպառազինության գնման աղբյուրները՝ ձեռք բերելով դրանք ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Հնդկաստանից, Չինաստանից ու անգամ Լեհաստանից։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Ըստ բանախոսի, քառօրյա պատերազմի ժամանակ անգամ Հայաստանը կարողացել է ռազմամթերք մտցնել երկիր, իսկ այս իշխանությունների օրոք` 2020-ին, «գնված զինամթերքը, եթե իրենց լեքսիկոնով արտահայտվենք, պիպետկայով էր գալիս»։
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
0Comments