Հայաստանում հաջորդ տարվանից մանկապարտեզներում կգործեն սննդակարգի նոր չափորոշիչներ:
Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը՝ անդրադառնալով անառողջ սնունդների հնարավոր սահմանափակման վերաբերյալ հարցին: «Այս տարի փոփոխություն ենք իրականացնել մանկապարտեզների սննդակարգի չափորոշիչների մեջ: 2025-ի հունվարին այս նոր չափորոշիչները կսկսեն գործել:
Մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդամթերքը դուրս է եկել, փոփոխվել են հյութերի տեսակները, շաքարի պարունակության առավել քանակները: Փոփոխություն է արվել հացամթերքի մեջ, առավելությունը տրվելու է ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացաբուլկեղենին»,-ասաց Ավանեսյանը:
0Comments