Ռուսական բանակը արագացնում է իր հարձակումն Արևելյան Ուկրաինայում՝ անցած շաբաթ գրավելով ավելի շատ հողեր, քան ամբողջ տարվա ընթացքում՝ ուժեղացնելով ճնշումը Կիևի դաշնակիցների վրա՝ ի դեմս ԱՄՆ-ի և Եվրոպայի: Դրա մասին գրում է Bloomberg գործակալությունը։
«Ավելի քան 77 քառակուսի մղոն (200 քառակուսի կիլոմետր) գրավումն ավելացնում է ռուսական զորքերին և տեխնիկային հսկայական վնաս հասցրած ամառային հյուծիչ հարձակման ժամանակ զավթած տարածքը:
Ռուսաստանն օգոստոսի 6-ից Ուկրաինայում գրավել է 1146 քառ. կիլոմետր: Դա մոտավորապես 25%-ով ավելի է, քան այս տարվա առաջին յոթ ամիսներին։
Ռուսաստանն արագացնում է իր հարձակումն Ուկրաինայում, իսկ Կիևում մարդկանց տրամադրությունը փչանում է։ Հարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների օգտին ավելի ու ավելի շատ ուկրաինացիներ են հանդես գալիս»,- գրում է գործակալությունը։
0Comments