Եվրոպան մոտ է Ադրբեջանի հետ բնական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը

Մանրամասներ
գազ

Հունգարիան և Սլովակիան Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև տարանցման համաձայնագրի ավարտից հետո մոտենում են Ադրբեջանի հետ Եվրոպա բնական գազի մատակարարումների համաձայնագրին։

Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Հունգարիայի և Սլովակիայի ընկերությունները մոտ են Ադրբեջանից տարեկան 12-ից 14 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը, ըստ աղբյուրների:

Առևտրային համաձայնագրի համաձայն՝ ադրբեջանական պետական ​​«SOCAR» ընկերությունը գազ կմատակարարի ռուս-ուկրաինական սահմանին գտնվող Սուջա: Հունգարական MVM Zrt-ը և սլովակական Slovensky Plynarensky Priemysel AS-ը հետագայում գազը կտեղափոխեն Եվրոպա:

Այդ նպատակով նախատեսվում է օգտագործել նույն գազատարի ցանցը, որը ներկայումս ռուսական գազը Ուկրաինայի տարածքով տեղափոխում է Եվրամիություն։

Պայմանագիրը կպահանջի, այսպես կոչված, սվոփ գործարքներ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, քանի որ Ադրբեջանը չունի բավարար արտահանման կարողություններ՝ ամբողջությամբ փոխարինելու առկա մատակարարման ծավալները: