Իրանի և Ռուսաստանի միջև գործընկերության համաձայնագիրը ներառում է 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Մանրամասներ
Քազեմ Ջալալի

Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այս համաձայնագիրը ներառում է նախաբան, 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները», - ասել է Ջալալին Իրանի պետական ​​հեռուստաընկերությանը։