FBI-ի ղեկավարի նախկին պաշտոնակատար Էնդրյու Մաքքեյբը NPR ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի Ռուսաստանի իշխանությունների հետ շփումների «տպավորիչ» քանակի մասին:
«Ես չգիտեմ, ամբողջ պատմության ընթացքում տեսել ենք արդյոք մենք նման քանակի, ծավալի և նշանակության շփումներ նախագահի շրջապատի մարդկանց, նրա շտաբի կողմից մեր ամենալուրջ միջազգային թշնամու` Ռուսաստանի կառավարության հետ»,- ասել է Մաքքեյբը:
FBI-ի ղեկավարի նախկին պաշտոնակատարը գտնում է, որ «ռուսական գործի» հետ կապված ապացույցները, որոնք արդեն ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ձեռքում են, ներառյալ 2016-ի Թրամփի շտաբի նախկին պետ Պոլ Մանաֆորտի և Կոնստանտին Կիլիմնիկի, որին FBI-ը կապում է ռուսական հետախուզության հետ, հանդիպման մասին նոր տվյալները «չափազանց համոզիչ» են:
Ավելի վաղ Մաքքեյբն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թրափին համոզել է, որ ԿԺԴՀ-ն հեռահար հրթիռներ չունի:
Աղբյուրը՝ 1in.am
0Comments