Lyst պլատֆորմը, որը մասնագիտանում է սպառողական նորաձեւության ոլորտում, կազմել է ամենատարածված իրերի ցուցակը, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Independent-ին։
Առաջատարն են կաշվե կեդերը՝ բրիտանական Alexander McQueen-ի մեծացված տակդիրներով, որոնց արժեքը մոտ 30 հազար ռուբլի է։ Երկրորդ տեղում է իտալական Prada նորաձեւության տան հերակալը՝ զարդարված դեկորատիվ ցցերով։ Օնլայն-խանութներում այն արժե ավելի քան 40 հազար ռուբլի։ Ամենապահանջված իրերի եռյակը փակում է ֆրանսիական Jacquemus ապրանքանիշի Le Chiquito փոքրիկ պայուսակը։
Չորրորդ տեղում ոսկեգույն լոգոտիպով Gucci գոտին է, հինգերորդը՝ Sandy Liang մորթե բաճկոնը, վեցերորդը՝ Fendi տան baguette bag պայուսակը։
Ամեն տարի Lyst-ի մասնագետները հրապարակում են եռամսյակային հաշվետվությունները 12 հազար ինտերնետ-խանութների մասին։ Հաշվետվությունները ձեւավորվում են որոնողական ցանցում հարցումների հիման վրա։
Փետրվարին Lyst-ը նշել էր աշխարհում ամենապահանջված բրենդը, որն է իտալական Gucci-ն։ Ամենից մեծ պահանջարկ ունեն Gucci Soho Disco պայուսակները bag լոգոտիպով։
0Comments