«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից խայտառակ կերպով վտարված Հովիկ Աղազարյանի աշխատասենյակում շարունակում է պատից կախված մնալ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որը, ի դեպ, կախված է բոլոր պատգամավորների, իշխանավորների աշխատասենյակներում։
Երեկ մեր լրագրողն Աղազարյանին հարցրել է՝ ինչո՞ւ եք թույլ տալիս, որ այսքանից հետո էլ Փաշինյանը Ձեզ լուռ «հսկի»՝ պատից։ Աղազարյանն ասել է` սա բոլորովին այլ Փաշինյան է, որին ինքը սիրում էր․ «Սա այսօրվա Նիկոլ Փաշինյանը չի, սա երեկվա Նիկոլ Փաշինյանն է, եւ դա է ապացուցում իր արտաքին տեսքը՝ մորուքը, հետեւաբար, եթե որեւէ մեկին չի խանգարում, թող մնա այստեղ»:
Ի դեպ, ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ ներքին «չաթերում» ակտիվ քննարկել են Աղազարյանի հիմնած կուսակցության ծրագրի նախագիծը, որը շաբաթներ առաջ պատգամավորը հրապարակեց, ոմանք չարախնդացել են, թե նոր` «հուժկու ընդդիմություն» են ստացել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
0Comments