Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը ակտիվորեն նոր խոշոր հարձակում է նախապատրաստում։
Ըստ Զելենսկու՝ հարձակումը հավանաբար տեղի կունենա 2024 թվականի հունիսին։
Վլադիմիր Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի գործընկերները երբեմն խանդավառվում են, նշելով, որ Ուկրաինան կայունացրել է իրավիճակը ճակատում։
«Մենք էլ ասում ենք՝ ոչ, մեզ հենց հիմա է պետք օգնել պատրաստել բրիգադներ, որոնք պետք է կռվեն մեր հողի համար»,- նշել է Զելենսկին: Նա հավելել է, որ դա առանձնապես կարևոր կլինի այն հակահարձակման պահին, որին հանգամանորեն պատրաստվում է Ռուսաստանը։
Զելենսկին ընդգծել է նաև, որ Ուկրաինային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության և հրետանային արկեր ու ավելի շատ հրետանի՝ ուժերի հարաբերակցության կարգավորման համար։
0Comments