Շերը Դոնալդ Թրամփին մաղթել է հայտնվել բանտում եւ սեռական բռնության զոհ դառնալ

Այսօր երկար մտածել եմ իմպիչմենտի մասին եւ հաճույքով կնայեի՝ ինչպես Թրամփին կհեռացնեն պաշտոնից, կդատապարտեն, բանտ կնստացնեն եւ սեռական բռնության կենթարկեն

Ամերիկյան աստղերից քչերն են հավանության արժանացնում ընդհանուր առմամբ հանրապետականների եւ մասնավորապես Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Նրանց թվում է նաեւ լեգենդար Շերը, որի նոր հրապարակումն արդեն լուրջ քննարկման առիթ է դարձել սոցիալական ցանցերում, հայտնում է Super.ru-ն։

«Այսօր երկար մտածել եմ իմպիչմենտի մասին եւ հաճույքով կնայեի՝ ինչպես Թրամփին կհեռացնեն պաշտոնից, կդատապարտեն, բանտ կնստացնեն եւ սեռական բռնության կենթարկեն։ Թող ամեն ինչ լինի միայն ի բարօրություն դեմոկրատների եւ դեմոկրատիայի»,- գրել է 72-ամյա երգչուհին՝ հրապարակումն ուղեկցելով սմայլիկներով։

Շատերը Շերին ակնարկել են, որ բանտային բռնության մասին կատակները տեղի չեն ոչ մի պարագայում, ինչի հետեւանքով նա ստիպված է եղել բացատրություն հրապարակել. «Ես ներողություն չեմ խնդրի, բայց երբեմն հարկավոր է ինձ վերահսկել։ Այն, ինչ ինձ հիմար կատակ է թվացել, չափազանց հեռուն է գնացել։ Թրամփի տեղը բանտում է, սակայն բռնության մասին կատակն ավելորդ էր»։