Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների թվում կա 33 երեխա․ Նեթանյահու

Մանրամասներ
Նեթանյահու իսրայել

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների թվում կա առնվազն 33 երեխա։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«ՀԱՄԱՍ-ն ավելի քան 200 իսրայելցի պատանդ է պահում, այդ թվում՝ 33 երեխա։

Նրանք պատանդ են վերցրել նրանց, պահում են ու ահաբեկում»,- ասել է Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ։