Իրանը տրամադրում է ՀԱՄԱՍ-ի ռազմական բյուջեի մինչև 90%-ը. Նեթանյահու

Մանրամասներ
նեթանյահու

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​կազմակերպության ռազմական բյուջեն 90%-ով ապահովում է Իրանը։

Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Իրանն աջակցում է ՀԱՄԱՍ-ին։ Կարծում եմ՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական բյուջեի 90%-ը գալիս է Իրանից։ Այն ֆինանսավորում է, կազմակերպում է, ղեկավարում է [ՀԱՄԱՍ-իի գործունեությունը]»,- ասել է Նեթանյահուն՝ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցի մասնակցությամբ համատեղ մամուլի ասուլիսում։

Միաժամանակ, Նեթանյահուն նշել է, որ ինքը տեղեկություն չունի այն մասին, որ Իրանը կարող էր անմիջական մասնակցություն ունենալ հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածքի վրա ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների հարձակման պլանավորման մեջ: