Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» դիրքերին

Մանրամասներ
իսրայել

Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին։

Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչները հակատանկային հրթիռներ են արձակել ... Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները պատասխան կրակ են բացել կրակոցի աղբյուրի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ներկայումս պատասխան հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին եւ կշարունակի հարվածներ հասցնել «Հեզբոլլահի» թիրախներին։