ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պետական համակարգի բոլոր այն աշխատակիցների տվյալները, որոնք օպտիմալացման հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը, կգույքագրվեն սոցապ նախարարությունում:
«Կրճատված աշխատակիցների հետ կապը մենք պահելու ենք: Սոցապ նախախարին հանձնարաութոյն է տրվել, որպեսզի մանրամանսն տեղեկանա ՀՀ-ում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ, փորձելու ենք լուծել գործազրկության հարցը և սա մեկ օրվա լուծվելու հարց չէ»,-ասաց նա:
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ կառավարության աշխատանքների օպտիմալացումը առաջին հերթին նպատակ է հետապնդում պրոցեսների արագացման, արդյունավետության բարձրացման, որի հետևանքով որոշակի կրճատումներ կլինեն:
Նա նշեց նաև, որ պետութւունը չի պատրաստվում մասնավորին ստիպել, որպեսզի աշխատանքի վերցնի կրճատված աշխատողներին. «Մենք այսօր խնդիր ունենք պետական համակարգի աշխատողների աշխատանքային որակների բարձրացման, պետական համակարգի աշխատավարձն ընդհանրապես պետք է մրցակցային լինի մասնավոր սեկտորի աշխատավարձերի հետ»:
0Comments