5 առասպել կանանց մասին, որոնց տղամարդիկ հավատում են

Մանրամասներ
կին աղջիկ կրքոտ

1. Կանայք սիրում են երեխաների

Հարկավոր է հստակեցնել, որ կանայք սիրում են միայն իրենց երեխաներին: Ուրիշների երեխաներին՝ հազվադեպ, երբ դա մասնագիտությունն է պահանջում (մանկաբույժ, ուսուցիչ, դայակ) կամ երբ շատ են ուզում սեփական երեխաներն ունենալ: Կան նաեւ կանայք, որոնք ընդհանրապես չեն սիրում երեխաների եւ չեն էլ պատրաստվում ունենալ:

2. Կանայք իրենց համար են գեղեցկանում

Ոչ մի կին 3-4 ժամ չի ծախսի, որպեսզի գեղեցկանա միայն իր համար: Որպես կանոն՝ մենք դա անում ենք շրջապատի համար: Իհարկե՝ կան աղջիկներ, որոնց դուր է գալիս տարբեր սանրվածք, դիմահարդարում կամ մատնահարդարում փորձել: Բայց դա ավելի շուտ հոբբի է, քան անհրաժեշտություն:

3. Կանանց շրջանում հանճարներ չկան

Գիտե՞ք, արդյոք, որ պատմության մեջ առաջին ծրագրավորողը կին է եղել: Երկար ժամանակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները լիարժեք սովորելու եւ աշխատելու հնարավորություն չեն ունեցել, նրանք պետք է տնտեսությամբ զբաղվեին, երեխաների դաստիարակեին, ճաշ պատրաստեին եւ այլն: Եվ այս ամենը՝ էլեկտրականության եւ ջրատարների բացակայության պայմաններում: Չնայած կանայք իրավունքներ են ստացել շուրջ 100 տարի առաջ, նրանք բազմաթիվ նշանակալի հայտնագործություններ են արել:

4. Կանացի տրամաբանությունը տարբերվում է տղամարդկանց տրամաբանությունից

Նյարդակենսաբանները վաղուց են ապացուցել, որ կանայք եւ տղամարդիկ միանման են մտածում, եւ բոլորի տրամաբանությունը նույնն է:

5. Բոլոր կանայք երազում են ամուսնանալու մասին

Ամուսնությունը տղամարդիկ են մտածել, եւ հաստատ դա արել են ո՛չ կանանց հարմարության համար: Բանն այն է, որ կանանց հատուկ էր ընտրել լավագույններից լավագույնին, իսկ նրանք, ովքեր որեւէ մեկին պետք չէին, չէին ուզում ուրիշի ժառանգներին դաստիարակել, այդ պատճառով էլ հորինել են ամուսնությունը: Հիմա նույնն է կատարվում, ինչ հազարավոր տարիներ առաջ. կինն ընտրում է լավագույն արուին՝ սերունդ ունենալու համար, իսկ ամուսնանում է միայն այն պատճառով, որ այդպես հարմար է ու հանգիստ: