ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Տվերի մարզում ավիավթարի հետևանքով զոհված բոլոր զոհերի ընտանիքներին։
Նա նշել է, որ եթե նախնական տվյալները ճիշտ են, ապա «Վագների»-ի անդամները մահացել են, վթարի առընչությամբ քննություն է ընթանում։
«Ես Պրիգոժինին վաղուց եմ ճանաչում։ 90-ականների սկզբից։ Նա բարդ ճակատագրի տեր մարդ էր։ Եվ նա սխալներ ունեցել է։ Եվ անհրաժեշտ արդյուքների էլ է հասել: Ե՛վ իր համար, և՛ երբ ես նրան դիմել եմ դրա համար։ Ընդհանուր գործի համար։ Նա տաղանդավոր մարդ էր։ Նա աշխատել է ոչ միայն մեր երկրում, այլև արտասահմանում՝ Աֆրիկայում։ Աշխատել է նավթի, գազի, թանկարժեք մետաղների ոլորտում»,- ասել է ՌԴ նախագահը։
0Comments