ԽՈՅԵՐ
Ժպտացեք` անկախ ամեն ինչից: Ձեր սիրելին, ինչպես նաեւ ձեր ընկերներն ու բարեկամները, կգնահատեն դա:
ՑԼԵՐ
Լավագույն տարբերակը ձեզ դուր եկած անձնավորությանը գրավելու համար այսօր կլինի նրա ներաշխարհ ու մտքեր ներթափանցելը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Կողմնորոշվեք ձեր զգացմունքների հարցում եւ հասկացեք, թե ով է ձեզ համար ձեր սիրելին` ընկե՞ր, սիրեկա՞ն, թե՞ պարզապես սովորություն:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիին հեշտ չի լինի համարձակություն հավաքել եւ ասել ձեզ այն կարեւոր բաները, որոնք դուք պետք է վաղուց իմանայիք:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր չարժե, որպեսզի փորձեք բացատրերլ ձեր զգացմունքները բանականության լեզվով: Դրանք բացատրություն չեն էլ ունենա:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր լուրջ խոսակցության համար ամենաբարեհաջող ժամանակահատվածը կլինի երեկոն: Հենց երեկոյան դուք կկարողանաք սիրելիին հասցնել ձեր մտքերի խորությունը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ծանր օր է սպասվում ձեզ: Ձեզ կթվա, թե ոչ ոք չի հասկանում ձեզ, այդ թվում եւ ձեր սիրելին:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի համար անհասկանալի կլինի, թե ձեր այս կամ այն գործողությունով ինչ եք ցանկանում ակնարկել։ Փորձեք խուսափել ակնարկներից եւ ենթատեքստերից, եղեք անկեղծ, բաց եւ ուղղախոս։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելի անձնավորության համար դուք պետք է ոչ միայն երկրորդ կես, այլեւ լավ ընկեր լինեք։ Պատրաստ եղեք լսել ձեր ընտրյալին, ճիշտ խորհուրդներ տաք եւ քաջալերեք նրան, որ ամեն ինչ լավ է լինելու։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Խուսափեք ասել «միշտ» կամ «երբեք» բառերը։ Իսկ եթե ձեր սիրելի էակը փորձի դրանք օգտագործել, ուրեմն աշխատեք ուշադրություն չդարձնել, քանզի իրականում այսօր այդ խոսքերը ոչ մի նշանակություն չեն ունենալու։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր շատ դժվար կլինի խոսել ձեր սիրելի էակի հետ, քանի որ նրա մտքերը զբաղված կլինեն այլ գործերով։ Նա հնարավոր է ոչ ադեկվատ ձեւով արձագանքի ձեր խոսքերին, ցանկություններին եւ պահանջներին։ Պատրաստվեք, քանի որ ստիպված եք լինելու շատ համառ ու հաստատակամ լինել։
ՁԿՆԵՐ
Այսօր ուրախացրեք ձեր սիրեի էակին խոհարարական ձեր հմտություններով։ Հնարավոր է, որ ինչ-որ յուրօրինակ եւ տարբերվող ուտեստ չստացվի (օրինակ՝ ձվածեղ), բայց ձեր ընտրյալն այն իսկապես կգնահատի, քանզի դա հենց դուք եք պատրաստել եւ արել եք մեծ սիրով։ Կարեւորը ցանկությունն ու ուշադրությունն է։
0Comments