Սերն ի վիճակի է հաղթահարել հակումն ալկոհոլի հանդեպ. հետազոտություն

Մանրամասներ

Անսպասելի հայտնագործություն են կատարել Վիրգինիայի Ընկերակցության համալսարանի գիտնականները. ռոմանտիկ հարաբերություններն ի վիճակի են հաղթահարել հակումն ալկոհոլի հանդեպ։

Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ը, գիտական աշխատանքի շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են Ֆինլանդիայից ավելի քան 1200 երկվորյակների տվյալները, որոնք ծնվել են 1983-1987 թվականներին։ Հետազոտությունը պատճառահետեւանքային կապ չի հայտնաբերել  ռոմանտիկ հարաբերությունների եւ ալկոհոլի չարաշահման ռիսկի նվազման միջեւ։ Սակայն պարզվել է, որ հարաբերություններն իսկապես նվազեցնում են սպիրտայինի հանդեպ գենետիկ նախատրամադրվածության իրականացման ռիսկը։ Հատկանշական է, որ նման մեխանիզմը տարածվում է գերազանցապես տղամարդկանց, այլ ոչ թե կանանց վրա։

Հետազոտողները դա կապում են այն հանգամանքի հետ, որ զուգընկերները վերահսկում են միմյանց վարքը, ինչպես նաեւ ձգտում են արդարացնել որոշակի (օրինակ, լավ ամուսին կամ լավ հայր լինելու) սպասելիքները։

Այսպիսով, գենետիկ ռիսկերը պետք է հաշվի առնվեն սոցիալական գործոնների (ընտանեկան դրություն, կրթության մակարդակ եւ այլն) հետ միասին։

Գիտական աշխատանքի արդյունքները կներկայացվեն Addiction ամսագրի նոր համարում։