Շատերին է ծանոթ այն իրավիճակը, երբ կատուն հաճույքով ընդունում է շոյանքը, իսկ հաջորդ վայրկյանին արդեն ճանկռում է տիրոջ ձեռքը։ Եվ բանն այստեղ նրա ագրեսիան չէ, այլ այն, որ մենք պարզապես չգիտենք ճիշտ շոյել։ Daily Mail-ը պատմում է, թե ինչու է այդպես պատահում։ Կատուները ընտանի են դարձել վաղուց, բայց երկար ժամանակ օգտագործվել են որպես ծառայողական որսորդական կենդանիներ, որոնք ոչնչացրել են առնետներին։ Նրանք «փափկամազիկի» են վերածվել մոտ 4000 տարի առաջ, ուստի մինչեւ հիմա անկախ են մնացել։
Այստեղից հետեւում է առաջին կանոնը. որքան քիչ ձեռք տաք կատվին՝ այնքան լավ, ավելի լավ է, որ նրանք նախաձեռնեն շփումը։ Այնպես է պատահում, որ կատուները հանդուրժում են հաճախակի շոյանքները, բայց հենց հանդուրժում են. ուսումնասիրությունները ի հայտ են բերել նրանց մոտ սթրեսի հորմոնի մակարդակի խիստ բարձրացում։ Երկրորդ կանոնը կատվի դիրքին եւ ժեստերին հետեւելն է. կենդանիները ցույց են տալիս, թե որտեղ պետք է շոյել իրենց։ Սովորաբար դրանք այտերի, ականջների գոտիներն են եւ ծնոտի տակի հատվածը, տեղեկացնում է «Մոյա պլանետան»։
0Comments