Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրապարակել է Ղրիմի կամրջին անօդաչու թռչող սարքի հարվածների կադրերը, որոնք Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ցուցադրել է լրագրողներին։
Տեսանյութում երևում է, որ մեկ պայթյուն տեղի է ունենում մեքենայի, մյուսը՝ կամրջի երկաթուղային հատվածների տակ։
Տեսանյութում ցուցադրված են կադրեր ինչպես դրոններից, այնպես էլ կամրջի տեսախցիկներից:
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը պարզաբանել է, որ անօդաչու սարքերը իրենց գերատեսչության գյուտն է և կոչվում են Sea Baby: Նա ընդգծել է, որ դրանք արտադրում է պետությունը, մասնավոր ընկերությունները դրանց հետ կապ չունեն։
0Comments