Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առանց «վարորդական իրավունքի» Հայաստան քշողները
Այսօր՝ օգոստոսի 14-ին, Սուրմալուի պայթյունի տարելիցն է։ Մեկ տարի առաջ այդ պայթյունին զոհ գնաց 16 մարդ։ Տարելիցի օրը մեկ այլ սարսափելի պատահար եղավ, որին զոհ գնաց 11 մարդ։ Միայն այս մեկ տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ ողբերգությունը տասնյակից ավել զոհեր է տանում։ Մեկն էլ Վարդենիսի զորանոցում կատարվածն էր, երբ հրդեհից զոհվեց 15 զինվոր։ ժողովուրդ, սա համընդհանուր բարդակի արդյունք է։ Սրանք աղետը աղետով են փակում։
Մտածում եմ, էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր հայրենակիցները, որոնք ինչ-ինչ պատճառներով այլ մտքի են, հասկանան, որ սա մահաբեր իշխանություն է, սրանք ոնցոր մեր հայրենիքի գլխին անեծք լինեն, սև թուղթ։
Ու թող ոչ մեկ չասի՝ Նիկոլն ինչ մեղք ունի, որովետև առնվազն Սուրմալուի պայթյունը բարդակի արդյունք էր, պետական վերահսկողության բացակայության արդյունք էր, Զորանոցում հրդեհը ՊՆ անպատասխանատվության արդյունքն էր։ Ես չեմ հիշում նախկինում էսպիսի բաներ։
Վերջերս փորձեցի հաշվել Նիկոլի իշխանության ժամանակ զոհերի թիվը․ չկարողացա, որովհետև նրանք շատ են ու ամենօրյա։
Իսկ բարդակ է, որովհետև, այ նույն կերպ, ինչպես Ավինյանն էր, առանց D դասի վարորդական իրավունք ունենալու, նստել Գազելի ղեկին, մեջն էլ լիքը ուղևոր, այդպես էլ, Պապիկյանն է առանց այդպիսի «իրավունքի» ՊՆ ղեկավարում, ու արդյունքում 15 զինվոր ողջ-ողջ այրվում է զորանոցում։ Առանց «վարորդական իրավունքի» Միրզոյանն է մեր արտաքին գործերով զբաղվում, դրա համար էլ 120000 հոգի շրջափակման մեջ է 8 ամիս։ Ալեն Սիմոնյանը այդ ի՞նչ դասի «իրավունք» ուներ, որ իր ղեկավարած խորհրդարանը ինչ լիներ։ Փաշինյան Նիկոլը, փաստացի առանց որևէ «վարորդական դաս» ունենալու, 5 տարի վարում է մեր պետությունը, դրա համար էլ անդադար մահեր են, զոհեր ու համատարած աղետ։
Որքան էլ փորձում են համոզել, թե Ապագա կա, իրենց կառավարման ամեն օրը մահ է, իսկ ապագան կլինի միմիայն մի դեպքում՝ իրենց հեռանալուց հետո։
Սովորական մեքենա վարելու համար, չգիտես ինչու, վարորդական իրավունքը պարտադիր է, իսկ այ երկիր կառավարելու համար, պարզվում ոչինչ պետք չէ;
Հ․Գ․ ապագա, ցանկացած իշխանությունից պետք է պահանջել, ստիպել, օրենքով էլ, Սահմնադրությունով էլ ամրագրել ինչոր կերպ, որ փողոցից, առանց պետական համակարգում որևէ կառավարման փորձի, բացառվի այս անպատասխանատու տեսակի անգամ տեսական հնարավորությունը մոտ գալ պետության ղեկին»։
«Առանց «վարորդական իրավունքի» Հայաստան քշողները». Սևակ Հակոբյան
Մանրամասներ
0Comments