Երկրի հարավում գտնվող Կալաբրիա շրջանի Ամանտեա քաղաքում փիղը փախել է կրկեսից։ Կենդանին որոշ ժամանակ ազատ էր շրջել քաղաքի փողոցներով, հայտնում է Rai News-ը՝ մանրամասնելով, որ կրկեսը մի քանի ներկայացում է տվել քաղաքում:
Սկզբում կենդանուն նկատել են կրկեսի մոտ գտնվող լողափին, ապա՝ Տոննարա դի Ամանտեա տանող պետական ճանապարհին։ Կրկեսի տերերը սուպերմարկետի ավտոկայանատեղիում հայտնաբերել են փղին և հետ տարել վանդակ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Իտալիայում փիղը փախել է կրկեսից և շրջել քաղաքում (տեսանյութ)
Մանրամասները՝ տեսանյութում
0Comments