Երգչուհի Անահիտ Սիմոնյանն արձագանքել է իր որդու սանրվածքի վերաբերյալ օգտատիրոջ նամակին, որում վերջինս գրել է․ «Երեխու մազերն ինչ ես արել»։
«Առաջին և վերջին անգամ եմ գրում, որ հանգիստ թողեք երեխուս մազերը:
Արմանն ինչ կուզի, ինչպես կուզի կանի, ու ես իր կողքին եմ լինելու միշտ:
Եթե ձեզ ձեր դեռահաս տարիքում թույլ չեն տվել ինքնահաստատվել և ինքնաարտահայտվել՝ դա բացառապես ձեր ծնողների բացթողումն է:
Արմանի սանրվածքը բացառապես իր ցանկությունն է:
Դիմում եմ բոլորին, ովքեր իրենց պարտքն են համարում Արմանի մազերի մասին կարծիք արտահայտել:
Ձեր կարծիքը մեզ հետաքրքիր չի և դուրս հրավիրեք ձեզ մեր էջերից:
Զբաղվեք ձեր և ձեր երեխաների սանրվածքով և դաստիրակությամբ»,- Ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրել է երգչուհին՝ հրապարակելով օգտատիրոջ նամակը:
0Comments