Հուլիսի 22-ին Ղրիմի Կրասնոգվարդեյսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովի խոսքով՝ ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ այս պահին չեն ստացվել, փոխանցում է lurer.com։
Դժբախտ պատահարներից խուսափելու համար շրջանի իշխանությունները որոշել են տարհանել արտակարգ իրավիճակների վայրից հինգ կիլոմետր շառավղով բնակվող քաղաքացիներին. որոշ ժամանակ նրանք կլինեն ժամանակավոր կացարաններում։
«Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար որոշվել է նաև դադարեցնել երթևեկությունը Ղրիմի երկաթուղով: Հուսով ենք, որ արտակարգ իրավիճակի հետևանքները կարճ ժամանակում կվերացվեն», - զգուշացրել է Ակսյոնովը:
0Comments