Առնվազն 35 մարդ է տուժել Խարկովի մարզի Պերվոմայսկի քաղաքում ռուսական գնդակոծության հետևանքով. հայտնել է շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Հարվածը հասցվել է «Իսկանդեր» հրթիռով՝ քաղաքի կենտրոնում, որտեղ եղել են միայն քաղաքացիական օբյեկտներ։
Պաշտոնյայի խոսքով՝ պայթել է հզոր պայթուցիկ արկ՝ վնասելով մի քանի բազմահարկ բնակելի շենքեր, ինչպես նաև այրվել են ավտոկայանատեղիում գտնվող մեքենաներ։ Վիրավորների թվում կա տասը երեխա, այդ թվում երկու նորածին՝ 10 և 12 ամսական, նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է։ Վնասվել է 9 բարձրահարկ շենք:
0Comments