Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 36,000 դրամ՝ 31,600 դրամի փոխարեն:
Նախագիծը, որն ընդունվեց միաձայն, կառավարության նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Միջին կենսաթոշակը կբարձրանա 7,1 %-ով՝ 46,100 դրամից հասնելով 49,700 դրամի: Զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87,590 դրամից կհասնի 91,600 դրամի: Նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի հարաբերակցությունը 99,5 % է»,- ասաց նախարարը:
Ըստ Մկրտչյանի՝ նաև ունենք դրական դինամիկա միջին կենսաթոշակի և սպառողական զամբյուղի հարաբերակցության առումով:
«Այս պահին 68,9% է, բայց հուլիսի մեկի բարձրացումով մենք այդ հարաբերակցությունը հասցնում ենք 73,7 %-ի:
Նվազագույն կենսաթոշակը 2018 թվականից ի վեր այս պահի դրությամբ բարձրացրել ենք 225%-ով, 16,000 դրամից դրաձրել ենք 36,000 դրամ այն դեպքում, երբ ասում ենք, որ նաև պարենի զամբյուղն է գնաճ գրանցել: Պարենի գնաճը 73% է, իսկ կենսաթոշակինը՝ 225»,- ասաց նա:
0Comments