Լավրովի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն հայերին կոչ է անում «քշել» ռուսներին՝ խոստանալով ապահովել անվտանգությունը, լուրջ մտահոգություն է առաջացնում, որ Ռուսաստանը կարող մեզ հանկարծակիի բերի ու ասի՝ որոշել եմ հեռանալ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Կարող է այդպես էլ լինել: Այսինքն մենք որեւէ հեռանալու պահանջ չենք դրել, մենք համագործակցության կողմնակիցն ենք։ ՌԴ ԱԳ նախարարի նման հայտարարությունը մտահոգություն է առաջացնում, որ իրենք հավանաբար պատրաստվում են հեռանալ, որը մեզ համար ցանկալի չէ: Սա սադրանք է։
Նա փորձում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ մեր միջոցով լուծի՞։ Մենք դրա ցանկությունը չունենք։
Մենք դրա համար ենք ասում՝ այդ հակասությունները մեր տարածք մի բերեք, չենք ուզում, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հակասությունները մեր հաշվին լուծվեն կամ զարգանան»,- ընդգծեց նա։
0Comments