Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի

Մանրամասներ

Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի, նրանցից 10-ի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը հղումով։

«Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում սրճարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկը՝ զոհվել։ Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, 16-ինը, այդ թվում նաև 14-ամյա աղջնակինը, միջին ծանրության, 5 տուժածի վիճակը գնահատվում է բավարար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ բոլոր տուժածները բուժում են ստանում հիվանդանոցում։ Եվս մի տուժած հրաժարվել է հոսպիտալացումից և ստացել ամբուլատոր բուժում։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի Street Food Bar №1 բարում նախօրեին պայթյուն էր որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ զոհվածը ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին է: Ըստ տեղեկությունների՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը թաքցված է եղել արձանի մեջ, որը միջոցառման մասնակիցներից մեկը նվիրել է Տատարսկուն։