Պուտինը ստորագրել է Եվրոպայի խորհրդի պայմանագրերի գործողության դադարեցման մասին օրենքը

Մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի դադարեցման մասին օրենքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի գործողության դադարեցման մասին» փաստաթուղթը ներկայացրել է ՌԴ նախագահը։

Այս օրենքը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային, ահաբեկչության կանխարգելման մասին կոնվենցիային, ԵԽ կանոնադրությանը:

«Եվրոպայի Խորհրդին Ռուսաստանի Դաշնության անդամակցության դադարեցման կապակցությամբ 2022 թվականի մարտի 16-ից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ գործողությունը դադարեցված համարել հետևյալ միջազգային պայմանագրերը ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիան», - նշված է փաստաթղթում: