Եվրամիության և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացումը կախված է նրանից, թե ապագայում Պեկինը ինչ դիրքորոշում կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի և Մոսկվայի գործողությունների վերաբերյալ, ինչը կդառնա «վճռորոշ գործոն ԵՄ-ի և Չինաստանի հետագա հարաբերություններում»։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է Politico-ն։
Ֆոն դեր Լեյենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան։
0Comments